Անկախ հայրիկի, մայրիկի,  հորեղբոր պաշտոնից, ոչ ոք օրենքից վեր չի կարող լինել. Շարմազանովը՝ «Ճվճվ Արոյի» որդիների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում որեւէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով  Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը, որը երկու ոստիկանի կյանք էր խլել։

Լրագրողի դիտարկմանը, որ տարբեր իրավապահ մարմիններ չեն կատարել իրենց պարտականությունները, Շարմազանովը պատասխանեց. «Մեր խնդիրներն ու նպատակն է, որ ՀՀ-ում որեւէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից,հայրիկի, մայրիկի,  հորեղբոր պաշտոնից, ոչ ոք օրենքից վեր չի կարող լինել : Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»,- նշել է նա:




Լրահոս