Գագիկ Ծառուկյանը գնացել է նախագահական. hraparak.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

hraparak.am-ը գրում է, որ Ազգային ժողովի խորհուրդը այսօր հրավիրված էր ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

Քիչ առաջ ավարտվել է խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես, պառլամենտական համակարգին անցում կատարելու եւ այդ համատեքստում խորհրդարանի անելիքների վերաբերյալ հարցեր։ Խորհրդակցության այլ մանրամասներին առաջիկայում կանդրադառնանք։ ԱԺ խորհուրդը գրեթե ողջ կազմով, բացառությամբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներկա է գտնվել խորհրդակցությանը։

Ուշագրավը հատկապես Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն է։ Խնդիրն այն է, որ Ծառուկյանը թեեւ ի պաշտոնե իրավունք ունի խորհրդի անդամ հանդիսանալու, սակայն փաստացի նրան ԱԺ խորհրդում փոխարինում էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս