Ցուկերբերգի հայտարարությունը իր համար թանկ արժեցավ. 3 մլրդ դոլարի կորուստ` մեկ օրում

Երեկ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց Facebook սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները քիչ երևացող դարձնելու մասին, ինչի հետևանքով ընկերության արժեթղթերի արժեքն ընկավ 3,9%-ով։

Սոցցանցի լրահոսում փոփոխությունների մասին այս հայտարարությունը սոցցանցի հիմնադրիր Ցուկերբերգին
«արժեցավ» մոտ 3 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը։

Հիշեցնենք, որ Ցուկերբերգը մասնավորապես հայտնել էր.  «2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի երաշխավորելը, որ մարդիկ լավ են անցկացնում իրենց ժամանակը Facebook-ում: Մենք մեզ պատասխանատու ենք համարում նրա համար, որ մեր ծառայությունները նպաստեն մարդկանց բարեկեցությունը: Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել ենք համալսարանների առաջատար փորձագետների հետ»:

Եթե այս միտումը շարունակվի, ապա Ցուկերբերգը կկորցնի Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 4-րդ հորիզոնականը: