Լուծումներն այլ կետում են. Միքայել Մելքումյանը` «Ելք»-ի նախաձեռնության մասին

ArmLur.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչու են նրանք որոշել չմասնակցել «Ելք» դաշինքի նախաձեռնած «Ոչ թանկացումներին» խորագրով բողոքի ակցիային:  Այս անգամ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:

-Պարո’ն Մելքումյան, կմասնակցե՞ք ԵԼՔ դաշինքի` «Ո՛չ թանկացումներին» նախաձեռնությանը:

-Մենք ունենք մեր մոտեցումները, թե ինչպես պետք է լինի: Եթե իմանանք , որ երթերով, քայլերով հարցերը լուծվում է, անպայման կմասնակցնեք:

-Ի՞նչ եք կարծում, արդյոք ընդդիմության մեծամասնության երթին չմասնակցելու պատճառը կարող է նախանձը լինել:

-Մեծամասնության կարծիքը չգիտեմ, չեմ մեկնաբանի այս հարցը: Ես անձամբ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր քաղաքական ուժի նախաձեռնությանը:

-Իսկ ի՞նչ քայլեր եք Դուք ձեռնարկում թանկացումների դեմ:

-Մենք կարծում ենք, որ լուծումներն այլ կետում են: Առաջիկայում սպասվում են լսումներ: Վաղը չէ մյուս օրը լիագումար նիստում քննարկվելու է իմ նախաձեռնությունը տնտեսական հարցերի հետ կապված: Տարբերակներից մեկը եկամտային հարկի իջեցումն է: Այս գնաճը միայն մեկ ոլորտի չի վերաբերվում, ավելի ընդգրկուն է, այդ պատճառով ավելի խորքային փոփոխություններ է հարկավոր անել:

զրուցեց Հասմիկ Սարգսյանը