ՖՈՏՈ. Վրաստանում հարձակվել են հայ գործարարի վրա

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: «Նովոստի Գրուզիան» հայտնում է, որ տուժածը ՀՀ քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:

Հարազատները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ:

Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը գումարը վերցրել է Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար: Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: