Գործարարության զարգացման համար Արցախում ձևավորված է բավականին արտոնյալ հարկային դաշտ. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարարության զարգացման համար Արցախի Հանրապետությունում ձևավորված է բավականին արտոնյալ հարկային դաշտ: Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հայտնում է Արցախպրեսսը:

Նրա խոսքով՝ 2018թվականի հունվարի 1-ից նոր զգալի փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ: Մասնավորապես, երկարաձգվել են մի շարք ոլորտներում գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների և բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետի երկարաձգում միչև 2021 թվականի հունվարի 1-ը: Մեղմացվել են սահմանված որոշ պատասխանատվության միջոցները և միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները, կանոնակարգվել հարկային օրենսդրությունում առկա տարընթերցումներն ու երկիմաստությունները:

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ստվերային երևույթների կրճատման ուղղությամբ տարվող հսկողական աշխատանքներին, շեշտելով, որ ոլորտում դեռևս բավականին անելիքներ կան: «Պետք է հասնենք նրան, որ ստուգումներն իրականացվեն բացառապես ռիսկային չափանիշներով, զարգացնելով հարկային մարմնի վերլուծական կարողությունները` ժամանակին ռիսկերի հայտնաբերման նպատակով», – շեշտել է Գ. Մարտիրոսյանը:




Լրահոս