ՖՈՏՈ. Որ մթերքներն են պարտադիր լվանալ, որոնք ` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկուց մենք գիտենք, որ պետք է լվանալ այն ամենը, ինչ պատրաստվում եք ուտել: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այդ սովորությունը կարող է վնասել առողջությանը: Այս հոդվածում կներկայացնենք այն 5 մթերքները, որոնք պարտադիր են լվանալ և այն մթերքները, որոնք արգելվում են:

  • Որ մթերքները չպետք է լվանալ

 

 

  • Հավկիթ

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ չի տալիս պահելուց առաջ լվանալ հավկիթը: Մասնագետների խոսքով, այդպես կմաքրվի այն պաշտպանիչ շերտը, որը հավկիթը պաշտպանում է  բակտերիաներից և միկրոբներից:

Միգուցե դա ճիշտ է , սակայն պատրաստելուց առաջ այն այնումանենայնիվ լվանալ է պետք: Դա թույլ չի տա բակտերիային ներս թափանցել սննդի մեջ:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել ջրի ջերմաստիճանին: Պետք չէ սառը ջուր օգտագործել:

  • Հավ

Դուք, ինչպես շատերը, պատրաստելուց առաջ լվանում եք հավը, այնինչ դա սխալ է:

Հավտ լվանալիս ոչ թե ազատվում եք բակտերիաներից, այլ նպաստում դրա տարածմանն ամբողջ խոհանոցով:

  • Միս

Ինչպես հավի դեպքում, ապա առհասարակ ոչ մի տեսակի միս պետք չէ լվանալ: Միկրոբներից  կազատվեք միանգամից տաք ջրով եփելու դեպքում:

  • Մակարոնեղեն

Մակարոնեղենը կարող եք լվանալ միայն պատրաստ լինելուց հետո , այն էէլ այն դեպքում, եթե դուք դրանով այլ ուտեստ եք պատրաստվում պատրաստել:

  • Սունկ

Սունկը երկար ջրի տաք պահեք կամ թրջել պետք չէ: Ավելի լավ է այն մաքրեք սրբիչով: Հակառակ դեօքում մթերքը կփչանա:

  • Որոնք է պետք լվանալ

 

  • Մթերքներ և բանջարեղեն ուտելի կեղևով

Ուտելի կեղևով մթերքներն անպայման պետք է լվանալ, թեկուզ դրանք արտաքինից շատ փայլուն են երևում:

  • Բանկաներ

Բացելուց առաջ պետք է լվանալ պահածոյացված մթերքների բանկաները:

 

  • Չարազեղեն

Պետք է լվանալ միշտ: Մենք չգիտենք` որտեղ են դրանք պահվել և որքան:

  • Չոր մթերքներ

Սրանք ամենակեղտոտներն են համարվում: Եթե նույնիսկ դրանք գնել եք գեղեցիկ փաթեթավորմամբ, ապա դա դեռ ոչնչի մասին չի խոսում:

  • Մթերքներ ոչ ուտելի կեղևով

 

Պետք է լվանալ նաև ձմերուկը, բանանը, սեխը և այն բոլոր մթերքները, որոնց կեղևը ուտելի չէ:

Woman’s hands washing watermelon and other fruits in colander in sink




Լրահոս