Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: