ՖՈՏՈ. Ամենանորաոճ տնային կենդանիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

luxlux.net կայքը կազմել է 5 ամենանորաոճ ընտանի կենդանիների ցանկը: Առաջին հորիզոնականում տնային խոզուկներն են: Նրանք հիմնականում կշռում են 8-12 կգ, նրանց շատ հեշտ է ընտելացնել: Այս կենդանիները հեշտությամբ շփվում են մարդկանց հետ: Նմանատիպ փոքրիկ խոզուկ գնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 1000 դոլար:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել են շոտլանդական պոնիները: Սրանց նույնպես բավական հեշտ է ընտելացնել: Փոքր երեխաները հեշտությամբ կարող են հեծնել նրանց: Պոնիները մոտ 10 հազար դոլար արժեն:

Երրորդ տեղում վայրի բնության մեջ վերջին շրջանում բավական քիչ հանդիպող շենշիլաներն են: Վերջիններս հեշտությամբ շփվում են մարդկանց հետ: Այս կենդանիներն արժեն մոտ 500 դոլար:

Կզաքիսները ցանկում զբաղեցրել են չորրորդ հորիզոնականը: Այս կենդանիները մշտապես ինչ-որ բանով են զբաղված և ոչ մի րոպե հանգիստ չեն նստում: Արժեն մոտավորապես 500 դոլար:

Ցանկի վերջին հորիզոնականը զբաղեցրել են փոքր նապաստակները: Վերջիններս սիրում են շփվել մարդկանց հետ, սակայն որևէ կոպիտ գործողության դեպքում միանգամից թաքնվում են իրենց բնում:




Լրահոս