Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն նույնպես ունի իր գինը. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այն մասին` թե որքանով է հավանական թիմի հայ կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն այս ձմռանը.

«Իմ մոտեցումը ֆուտբոլիստներին հետևյալն է. յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը»,- ասել է Մոուրինյուն, երբ նրան հարցրել են` արդյոք Մխիթարյանը կմնա՞ ՄՅՈւ-ում:

«Նշանակություն չունի, թե այդ ֆուտբոլիստն ով է: Նշանակություն չունի նաև խաղամակարդակը, կարգավիճակը, հեղինակությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի: Ես կույր մարզիչներից չեմ. չեմ մտածում, թե այս կամ այն խաղացողն անձեռնմխելի է ու երբեք չի կարող վաճառվել»,- շարունակել է իր խոսքը պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք էր անցկացնում Դուբայում, իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 15-ին՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Սթոք Սիթիին»:




Լրահոս