Ինչ վիճակում է գտնվում Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ երեկ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: Տուժածը ՀՀ քաղաքացի էր՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի: Հարազատները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել էին, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ:

ArmLur.am-ին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։




Լրահոս