Ինչ հարցեր են ընդգրկված այսօր գումարվող ԱԺ նիստի օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գումարվելու է ԱԺ հերթական նիստ: Օրեր առաջ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի և այսօր գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:   Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 26 հարց:

Այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ: Սակայն կան նաև նախագծեր, որոնք խորհրդարանում վաղը կքննարկվեն առաջին անգամ և որոնք արդեն քննարկվել են հանձնաժողովներում:

Դրանցից են օրինակ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ նախագծեր:




Լրահոս