Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




Լրահոս