Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 3-ից-25 փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

15.01.2018թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ