ՖՈՏՈ. Սովորություններ, որոնք դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը

Մեր ուղեղը շատ գաղտնիքներ է պահում, որոնք դեռ հայտնի չեն գիտնականներին:  Սակայն նրանք պարզել են, որ կան սովորություններ, որոնք խանգարում են մեր ուղեղին ճիշտ աշխատել: Նշանակում է՝ աննկատ մեզ հիմար են դարձնում: Դրանք են՝

  • Գրանցում սոցցանցերում

Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցեր հաճախ այցելությունը խանգարում է կենտրոնանալ: Մենք տարբեր տեղեկատվություն ենք ստանում փոքր ժամանակահատվածում և մեծ քանակությամբ:

Ինչ անել

Գիրք ընթերցել, գնալ մարզումների կամ զբաղվել այլ ֆիզիկական վարժությամբ:

  • Բոլոր հարցերի պատասխանները փնտրել համացանցում

Որոնողական համակարգերի պատճառով մենք այլևս երկար ժամանակ չենք անցկացնում գրադարաններում: Հոգեբանությունը խոսում է գուգլի էֆեկտի մասին: Եթե մենք գիտենք, որ ինչ-որ ինֆորմացիա կարող ենք գտնել որոնողական համակարգի միջոցով և այդպես ենք վարվում, այն արագ մոռացվում է:

 

  • Աշխատում եք հիվանդ ժամանակ

Հաճախ մենք գնում ենք աշխատանքի հիվանդ ժամանակ: Սակայն դա սխալ է, քանի որ երբ մեր դիմադրողականությունը ցածր է, սիրտը աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Արդյունքում չի լինում ոչ արդյունավետ աշխատանք, ոչ էլ արագ ապաքինում:

  • Հրաժարվում եք շփումից

Կոմունիկացիան ուղեղի զարգացման համար շատ կարևոր միջոց է: Տարբեր տեսակի մարդկանց հետ շփումների ժամանակ նոր նեյրոններ են առաջանում: Երբ մարդ քիչ է շփվում, միայնակ է, դանդաղեցնում է իր զարգացումը:

  • Քիչ քնելու և ուշ արթնանալու սովորություն

Քնի ժամանակ մեր ուղեղը շատ ակտիվ է աշխատում: Քիչ և անորակ քունը վատ է անդրադառնում մեզ վրա: Պետք է քնել ժամանակին և արթնանալ ևս ժամանակին. չափահաս մարդը պետք է քնի ամենաքիչը ութ ժամ:

  • Մեսենջերի հաճախակի ստուգում

Մեսսենջերը, էլեկտրոնային փոստը հաճախ ստուգելը մեզ ավելի հիմար է դարձնում: Մենք հաճախ շեղվում ենք և   դժվարությամբ վերադառնում աշխատանքային ռիթմի:

  • Մաստակ ծամել

Գիտնականները վստահեցնում են, որ մաստակ ծամելու ժամանակ մարդը շեղվում է իր բուն գործից և կենտրոնանում միայն մաստակ ծամելու վրա: