Սերժ Սարգսյանի հատուցումը ռուսաստանաբնակ միլիարդատեր ընկերոջը. արդյունաբերական հսկա «Հրազդան ցեմենտը» կվաճառվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը:

Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանցը դեռ 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար էր վճարել ամերիկյան «Burson-Marsteller» ընկերությանը` Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար:

Ու հիմա նա այս հատուցումը ստանում է Սերժ Սարգսյանի վաղեմի մեկ այլ ընկերոջ՝ երբեմնի օլիգարխ Միքայել Բաղդասարովի ունեցվածքի հաշվին, ում պատկանում էր այս գործարանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս