Խոսրով Հարությունյանը ԱԺ միջանցքում ներողություն է խնդրել Միքայել Մելքումյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Երեկ խորհրդարանում իշխող մեծամասնությունը մերժեց «Ծառուկյան» դաշինքի նախագիծը՝ հասարակության որոշակի շերտերի եկամտահարկը նվազեցնելու մասին: Բայց այդ քննարկումներն առանց միջադեպի չանցան. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հորդորեց հարցնել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի այս նախաձեռնության մասին, եւ եթե այլ կարծիք կհայտնեն, ապա ինքը պատրաստ է կողմ քվեարկել:

Դահլիճում կրքերը բորբոքվեցին, ի պատասխան` Միքայել Մելքումյանը հորդորեց հարգանքով խոսել: Այդպես Հարությունյանն ակնարկել էր, որ Մելքումյանը, լինելով այդ բուհի դասախոս, ուսանողների չափ հաշվարկ չի կարողացել անել: Մելքումյանն էլ կոչ էր արել հարգանքով խոսել:

«Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնի դարձավ, որ ավելի ուշ խորհրդարանի միջանցքում, Խոսրով Հարությունյանը մոտեցել է Միքայել Մելքումյանին եւ ներողություն խնդրել դահլիճում հնչեցրած մտքերի համար:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: