Արցախի ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարի դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին ժամը 17:04-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Կովսական քաղաքից դեպի 2-րդ ուղեկալ տանող ճանապարհի 30 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով ՀՀ Սիսիան քաղաքի բնակիչ Է.Ա.-ն իր վարած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Կովսականի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՈՒղևոր ՀՀ Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Գ.-ն տեղում մահացել է, իսկ տուժածներ ՀՀ Սիսիան քաղաքի բնակիչներ՝ վարորդ Է. Ա.-ն և ուղևոր Ա.Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Կովսական քաղաքի բուժկետ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվել է միջին կայուն ծանրության:




Լրահոս