Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերից մեկի որդին է. նա ինքնասպա՞ն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին Արցախում զոհված զինվորից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած տեղեկություների համաձայն` զինվորը ինքնասպան է եղել, սակայն իրավապահները դեռևս վերջնական գնահատական չեն տվել կատարվածին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների  համաձայն` մահացած զինվորը ՊԲ ծառայության պետերից մեկի որդին է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Քնար Մանուկյան




Լրահոս