Ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին եւ հայտնվել ջրանցքում։

Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել է վարորդ, Ռոբերտ Գալստյանը:

Տեղեկացրել էինք, որ Ռոբերտ ԳալստյանըՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին էր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Գալստյանի հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ Հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը։