19.01.18

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունվարի 17-ին ժամը 11.00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  «Հայ տնտեսվարողների»  և սպառողների  իրավապաշտպան կենտրոն» և «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ  նախագահ Արթուր Աթոյանը կխոսի Հայաստանում տնտեսվարողի և սպառողի իրավական պաշտպանության երաշխիքի, պարենային սննդամթերքի և գյուղմթերքի թանկացման նախադրյալների  նկատամբ զսպող մեխանիզմների իրականացման կարևորության ու ժամանակավրեպության մասին: Բանախոսը կանդրադառնա  նաև ձկնարտադրության և ջրի խնայողության գործընթացների համակցությանը որպես ազգային գերակա շահ :

***

Հունվարի 17-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սննդամթերքի անվտանգության փորձագետ` Գեորգի Ավետիսյանը կխոսի Հայաստան ներկրվող սննդի վերահսկման  մասին:

***

Հունվարի  17–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԹԵՄԱ՝    Հարկային նոր օրենսգրքով նախատեսված եկամտահարկի փոփոխության ազդեցությունը  ՏՏ ոլորտի զարգացման վրա:
***
Հունվարի 17-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս։
Թեման՝ «Թանկացումների իրավական, հոգեբանական և տնեսական մոտեցումները։ Հայաստանի բնակչի պայքարելու եղանակը թանկացումների դեմ և գործընթացի կասեցման ելքը»։
Էմիլ Մարկոսյան – իրավաբան, իրավապաշտպան, իրավախորհրդատու, գրող-հրապարակախոս
Սիրանուշ Անդրեասյան – հոգեբան
Տնտեսագետ – (հաստատման փուլում է)
***

Հունվարի 17-ին  ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս։

Թեման՝ «Համատարած գործադուլ թե՞ տրանսպորտի սակագնի թանկացում.Ի՞նչ են պատրաստվում են անել գծատերերը, երթուղայինները սպասարկող և  տաքսի ծառայությունների վարորդները. Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և գծատերերի բանակցային հանդիպումների արդյունքները. ԱԺ-ի կողմից առաջարկվող լուծումները հարցի կագրավորման գործընթացում»։

Բանախոսներն են

Հրանտ Եղիազարյանը – Փոխադրողների միության նախագահ

Տիգրան Հովաննիսյանը – «Ավտովարորդների պաշպանության լիգա»-ի նախագահ




Լրահոս