Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ՝ համատիրության անդամների ցանկից (կազմից) դուրս գալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես դժգոհ եմ մեր շենքի համատիրության գործունեությունից եւ ցանկանում եմ դուրս գալ համատիրության կազմից` չվճարելով գումար: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է անհրաժեշտ՝ համատիրության անդամների ցանկից (կազմից) դուրս գալու համար: Ո՞ւր պետք է դիմեմ:

Թամարա Հայրապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ շենքի շինության սեփականատերը համատիրության անդամ է համարվում շենքի կառավարման մարմնին դիմում ներկայացնելուց հետո՝ հաջորդ օրվանից: (Հիմք՝ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը):
Համատիրության անդամի անդամությունը դադարում է՝
ա. նրա դիմումի համաձայն,
բ. համատիրության անդամի շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու հաջորդ օրվանից: (Հիմք` «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը): Երկու դեպքում էլ համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծեք՝ ամեն կերպ Երեւանի քաղաքապետարանը փորձում է արդարացնել համատիրության գործունեությունը, բայց փաստ է, որ մշտական դժգոհություններն ու անհասկանալի հարցերն անխուսափելի են այդ կառույցից: Տպավորություն է, թե մեր երկրում այդպես էլ չի կայանում համատիրության ինստիտուտը, ինչի արդյունքում էլ այդ ծառայությունից հրաժարվող քաղաքացիների թիվն ավելանում է:




Լրահոս