Մխիթարյանը շատ բան ունի մեզ առաջարկելու. նա մեծ տաղանդ է. Մոուրինյու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին:

«Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է և կարող եմ խոսել նրա մասին: Նա շատ բան ունի մեզ առաջարկելու: Հնարավո՞ր է, որ նա հեռանա: Այո, սակայն հնարավոր է՝ նա մնա: Պատուհանը բաց է: 22 ֆուտբոլիստներից բաղկացած կազմ ունեմ և ցանկանում եմ պահել այն:

Մխիթարյանին շանս չեմ տալիս, որովհետև այդ դիրքում բազմաթիվ խաղացողներ ունեմ: Նա միակն է, ում առաջ բացել եմ խաղալու դռները, քանի որ Մխիթարյանն իսկապես շատ մեծ տաղանդ ունի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Express-ը: