Շախմատ. Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը շարունակում են հաղթել

Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը շարունակում են միավորներ վաստակել շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում: Չորրորդ տուրում նրանք կրկին հաղթանակ տարան եւ հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում են առաջատարի դիրքը:

Չորրորդ տուրի արդյունքները. Աննա Խաչատրյան-Աննա Սարգսյան՝ 0:1, Լիլիթ Գալոյան-Սուսաննա Գաբոյան՝ 0:1, Մարիա Գեւորգյան-Մարիամ Մկրտչյան՝ 0:1, Մարիա Կուրսովա-Նարե Առաքելյան՝ 1:0, Սոնա Ասատրյան-Սիրանուշ Ղուկասյան՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. Սարգսյան, Կուրսովա՝ 4-ական միավոր, Գալոյան՝ 2.5, Մկրտչյան, Գեւորգյան՝ 2-ական, Գաբոյան, Առաքելյան, Ղուկասյան՝ 1.5-ական, Ասատրյան, Խաչատրյան՝ 0.5-ական:

Այսօր` հինգերորդ տուրում կհանդիպեն Առաքելյան-Խաչատրյան, Մկրտչյան-Կուրսովա, Ղուկասյան-Գեւորգյան, Գաբոյան-Ասատրյան, Սարգսյան-Գալոյան զույգերը: