Կոռուպցիոն ռիսկե՞ր. Տավուշի դպրոցներում աշխատավարձերը կանխիկով են վճարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում առողջապահական հիմնարկներ կան, որտեղ աշխատողներին աշխատավարձ վճարում են ոչ թե բանկային քարտերով, այլ կանխիկով, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նման կերպ են վճարում նաեւ մարզի հանրակրթական դպրոցներում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս մասին տարեմուտից առաջ` դեկտեմբերի 27-ին կայացած մարզխորհրդի նիստում հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը` ներկայացնելով մարզի առողջապահական հիմնարկներում կատարված աուդիտի արդյունքները: Առողջապահական հիմնարկների եւ դպրոցների տնօրենները պատճառաբանում են, որ բանկերը գտնվում են մարզի քաղաքներում, հեռու են, աշխատակիցներին հարմար չէ աշխատավարձ ստանալը: Ն. Մելքումյանն ասաց, որ 2018թ. այդ երեւույթը պետք է բացառվի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս