Հանրապետության որ ավտոճանապարհներին է ձյուն տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 17:30-ի դրությամբ, Աբովյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




Լրահոս