Արմեն Աշոտյանը` ԱԳ նախարար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով։ Սակայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված։ Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին։ Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա եւ «հավակնորդների» ականջները տեսնում։ Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե՝ մինչեւ տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը։ Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու եւ իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դեսպան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առավելությունները եւ չի հրաժարվի այդ պաշտոնից։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս