Գագիկ Ծառուկյանի ասածը խոսում է քաղաքական ուժերի համախմբվածության մասին. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ն դեռեւս չի բացահայտում իր նախագահի թեկնածուին, որը Սերժ Սարգսյանի խոսքով` «պետք է լինի անկուսակցական, հեղինակություն ունեցող եւ ճանապարհ անցած մարդ»: Նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր բացառել, որ հնարավոր է` սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ չէր բացառել այդպիսի քննարկում ունենալը:

Ի վերջո, ինչ ակնկալիքներ ունի այս առումով ՀՀԿ-ն: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդի» հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե երբեւէ չեն բացառում ընդդիմադիր ուժերի աջակցությունը: «Գագիկ Ծառուկյանի ասածը խոսում է քաղաքական ուժերի համախմբվածության մասին՝ նպատակներն իրականցնելու համար: Մեզ համար ամեն ինչ սպասելի է: Սպասում ենք նաեւ «Ելքի» աջակցությանը», – ասաց նա: Նշենք, որ ՀՀԿ-ն առաջիկա օրերին սկսելու է նախագահի թեկնածուի շուրջ քննարկումների շարքը:




Լրահոս