«Ժիգուլու» «սվեչան». թե ինչ եղավ, երբ նոյեմբերյանցին փորձեց Վրաստանից լվացքի մեքենա ներկրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակիչներից շատերն անտեղյակ են, թե Հայաստանը ԵՏՄ միանալուց հետո մեր երկիր ինչ ապրանքներ կարող են առանց մաքսավճարի ներկրել: Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, «Ժողովրդին» պատմեց իր հետ կատարվածը: Նա Ամանորի շեմին ցանկացել է իր ընտանիքի համար Վրաստանից լվացքի մեքենա ներկրել: Բագրատաշենի մաքսակետում մաքսային 2 աշխատողների հարցրել է` Վրաստանից լվացքի մեքենան ներկրելու դեպքում մաքսազերծման խնդիր կառաջանա՞: Մաքսային աշխատողները նոյեմբերյանցուն ասել են, որ նման խնդիր չի լինի:

Սակայն Մառնեուլի քաղաքում գնված լվացքի մեքենայի համար Բագրատաշենի մաքսակետում մաքսազերծում են պահանջել: Նոյեմբերյանցին որոնել է այն 2 աշխատողներին, ովքեր հավաստիացրել են, որ նման խնդիր չի ծագի, սակայն այդ աշխատողներն արդեն գնացած են եղել, մաքսային աշխատողների հերթափոխ է եղել: Նոյեմբերյանցին որպես մաքսավճար մուծել է սառնարանի գնի 12 տոկոս գումարը, որը, որպես թաքս ֆրի, Սադախլոյի մաքսակետում իրեն ետ են վերադարձրել: Նոյեմբերյանցիները վկայում են, որ Բագրատաշենի մաքսակետում արգելված է առանց մաքսազերծման խորհրդային հին ավտոպահեստամասեր, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի ռադիատոր, «ժիգուլիների» «սվեչաներ»` վառոցքի մոմեր, ներկրելը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս