ՖՈՏՈ. Հայտնի համասեռամոլներ, ում համար կանայք խենթանում են

Մինչ կանայք հիանում են ուժեղ սեռի ներկայացուցիչներ երգիչներով, դերասաններով, տեղեկանում են ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ տղամարդկանց մասին: Ինչպես այդպես. հաջողակ, ուժեղ, ինքնավստահ և հանկարծ համասեռամոլ: Հասկանալ չի լինում, սակայն փաստը մնում է փաստ:

Պետք չէ փնտրել ներքին պատճառներ, որոնց պատճառով նրանք համասեռամոլ են դարձել: Ներկայացնում ենք հայտնի համասեռամոլներ, ում համար կանայք խենթանում են:

Կսավյե Դոլան

Հայտնի ռեժիսորն իր առաջին ֆիլմը նկարահանել էր դեռ 2009 թվականին: Այժմ նա նկարահանում է այնպիսի ֆիլմեր, որոնց կենտրոնում ԼԳՏԲ խնդիրն են, իսկ նա բացահայտ համասեռամոլ է:

Լյուկ Էվանս

Նա «Դրակուլա» ֆիլմի գլխավոր դերակատարն է: Նրա բոլոր դերերը եղել են ավանդական սեռական կողմնորոշմամբ, իսկ նա իրականում տղամարդկանց սիրելին է, և այդ մասին երբեք չի թաքցրել:

Վենթվորթ Միլլեր

Հայտնի դերասանը բոլոր կանանց կողմից սիրվեց կազմվածքի և խենթացնող հայացքի շնորհիվ: Երիտասարդ տարիքում նա փորձել է ինքնասպան լինել՝ սեռական կողմնորոշումը թաքցնելու ձգտումների պատճառով:

Նիլ Պատրիկ Հարիս

Նա ամուսնացած է տղամարդու հետ, ում հետ խնամում են փոխնակ մորից ծնված երկու երեխաների:

Զակարի կուինտո

Դերասանն արդեն հինգ տարի է՝ ինչ հարաբերությունների մեջ է մոդել Մայլզ ՄակմԻլանի հետ:

Ռիկի Մարտին

Բեմում երգիչը գրավիչ մաչո է, իսկ իրականում համասեռամոլ: Օրեր առաջ նա պաշտոնապես գրանցել է իր ամուսնությունը նկարիչ տղամարդու հետ: