Մխիթարյանը բաց է թողել ՄՅՈւ-ի այսօրվա մարզումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 17-ին ժամանել է թիմի մարզաբազա:

Ըստ «Metro»-ի` հայ կիսապաշտպանը ժամանել է «Քերինգթոն», սակայն չի մասնակցել թիմի մարզմանը: Աղբյուրը որպես հիմք բերում է այն, որ Մխիթարյանը բացակայել է թիմի մարզման լուսանկարներից:

Նրա գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ ՄՅՈւ-ն չի գնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ:




Լրահոս