«Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս». Աղվան Վարդանյանը` մշակույթի նախարա՞ր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ ապրիլին ընդամենը 2,5 ամիս է մնացել, և հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձևավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այդ կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին: Նախկին նախարար և ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին: Ասում են՝ Աղվան Վարդանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց և մի որոշ ժամանակ աշխատելուց հետո մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս: Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: