Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ»-ը մեծ պարտքեր է կուտակել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը մեծ գումար է պարտք սնանկացած «Յունիֆիշ» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից պահանջելով 685 հազար 940 դրամի չափով գումար բռնագանձել:

Ըստ էության, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն ժամանակին ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը ապրանք է մատակարարել, իսկ ահա սնանկանալուց հետո պարտապանը հրաժարվում է այն տալ: Հիմա ընկերությունը դատարանի միջոցով է ուզում վերադարձնել գումարը: Ի դեպ, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որ պատգամավորի ընկերության գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը մերժել է միջնորդությունը:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս