Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում. նրանք կարծում են, որ վերջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Սակայն նրանց սպասվում է խորը հիասթափություն. այսօր ևս Սերժ Սարգսյանը չի տա «հետագիծ ունեցող, լեզուներ իմացող, Սփյուռքում ճանաչված, ապաքաղաքական» թեկնածուի անունը: Ընդ որում՝ որքան երկարում է ժամանակը, այնքան անհավանական թեկնածուների անուններ են հայտնվում։

Օրինակ, Ռուբեն Վարդանյանի անունը, որի լոբբինգը, ըստ լավատեղյակների, իրականացնում է Ռուբեն Հայրապետյանը՝ հայտի Օգանովսկու աջակցությամբ (ԼՂ պաշտպանության փոխնախարար): Սակայն Ռ․ Վարդանյանի հարցը փակված է, որովհետև նա ՀՀ քաղաքացի չէ: Ի դեպ, որքան էլ զավեշտալի է շրջանառվում է անգամ Նավասարդ Կճոյանի անունը։ Ամենալավատեղյակները պնդում են, որ ընտրությունը կայանալու է Արկադի Ղուկասյանի և լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի միջև»:

Ըստ թերթի հավաստի աղբուրների` նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, և այդ մասին կհայտարարի անձամբ Սերժ Սարգսյանը` բանակի տոնակատարություններին զուգահեռ:




Լրահոս