Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցությանը. ռեյտինգային համակարգը կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանը նախաձեռնել են փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում»: Նրանք առաջարկում են խորհրդարանական ընտրակարգը դարձնել հարյուր տոկոս համամասնական եւ ըստ այդմ օրենքից հանել ռեյտինգային ընտրակարգը՝ ամրագրելով, որ ընտրություններն այսուհետ պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով:

«2017 թվականի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան», -նշված է պատգամավորների կողմից ներկայացված հիմնավորման մեջ, որն ուղարկված է կառավարություն:

Սակայն արդարադատության նախարարությունը դեմ է «Ընտրական օրենսգրքից» վարկանիշային ընտրակարգը հանելու առաջարկին եւ այն որակել են որպես «անհրաժեշտություն չունեցող»: Հավելենք, որ առաջարկը կառավարության նիստում ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:




Լրահոս