Որքան գումար է հավաքվել Պաշտպանության նախարարի կողմից նախաձեռնած վիրավոր զինծառայողի բուժման ծախսերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար արդեն հավաքվել է 37 հազար դոլար գումար:

Հիշեցնենք, որ նախարարի կոչը թեժ քննարկումների առիթ էր դարձել, մասնավորապես, երբ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ վայել կերպով սկսեց պատասխանել մեկնաբանություններին և իրեն թույլ տվեց՝ բոշան դու ես արտահայտություն:




Լրահոս