Արա Զոհրաբյանը գրություն է ուղարկել Արա Բաբլոյանին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի

մամուլի ծառայություն