Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ նիստին ելույթ կունենա. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 22-ին և կընթանա մինչև 26-ը: Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Տեղեկանում ենք, որ բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են նաեւ Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:
Հավելենք, որ այս նստաշրջանում Վեհաժողովը կընտրի իր նախագահին եւ Մարդու իրավունքների նոր հանձնակատարին:




Լրահոս