ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք քննարկել ենք չորրորդ նախագահի մի թեկնածուի հարց». ԳՄ նիստը ավարտվեց

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է չորրորդ նախագահի թեկնածուի հարցը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո նշեց մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, նա լավագույնս կարող է ներկայացնել թեկնածությունը: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր ունակություններ: Սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել լայն համաձայնության»,- հավելեց նա:

Շարմազանովը անուն չհրապարակեց՝ նշելով, որ այդ մասին կասի Սերժ Սարգսյանը: