Ռոստովում գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է Իջևանում

Հունվարի 17-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է դիմել 1997 թ. ծնված Էրիկ Ա.-ն՝ Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեներից մեկում որպես զորացրված հաշվառվելու համար, սակայն վերջինիս տվյալները հայտնաբերվել են հետախուզվող անձանց ցուցակում:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ Էրիկ Ա.-ն 2016թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ Ռոստովի ԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի (գողություն) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: