Ռոբերտ Քոչարյանը նախագահի սեփական թեկնածու ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմակիցները փորձում են ներկայանալ նախագահի սեփական թեկնածուով՝ տարբեր շրջանակների համոզելով, որ ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն է, ով երկար տարիներ աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար: Նրանց փաստարկներն էլ հետևյալն են՝ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել, վարկաբեկված չէ, կառավարչական հմտություններ ունի: Մնում է, որ Գևորգյանը նախագահ ընտրվի, և գուցե այդ դեպքում հայ ժողովուրդը ճանաչի նրան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: