Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Լոռու մարզի փաստաբանների հետևյալ հայտարարությունը.

«Լոռու մարզի փաստաբաններս միանալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր վստահորդների ներողությունն ենք հայցում, եթե 1 օրով ստիպված են լինելու զգալ մեր բացակայությունը, հավաստիացնելով, որ այս պայքարն ի վերջո իրենց արդար դատաքննության իրավունքին է վերաբերում, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին:
Լոռու մարզի փաստաբաններ:»:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն




Լրահոս