Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարեւելու, Ծառուկյանը չի արձագանքել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգեւատրմանը հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սերժ Սարգսյանի երկու կողմում նստած «հարատեւ» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ. Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարեւելու, Ծառուկյանը չի արձագանքել:

Նրանց հաշտեցնելու գործն իր ուսերին է առել Հայրապետյանի մտերիմ Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, որը, ի դեպ, պատրաստվում էր Ամանորից հետո Հայաստանում ասուլիս հրավիրել` պարզաբանելու իր շուրջ «զարգացումները», եւ խնդրել էր այդ հարցում իրեն օգնել Արթուր Ջանիբեկյանին:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Ռոբսոնը ռուսական հեռուստատեսությամբ տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքն Էդուարդ Նալբանդյանի խորհրդականն է, եւ սպասվելիք ասուլիսը չեղարկվեց. «կազմակերպիչները» մտածել են` էլի գաղտնիքներ կարող է ջրի երես հանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: