ԲՀԿ-ի ներսում որոշումն արդեն ընդունված է՝ կողմ են քվեարկելու ՀՀԿ նախագահի թեկնածուին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն:

Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կողմ է քվեարկելու, և այդ դեպքում կստացվի դաշինքը, այսպես, թե այնպես, ոչ թե ընդդիմադիր է, այլ իշխանամետ: Դրա համար նպատակահարմար են գտել միասնական որոշման արդյունքում կողմ քվեարկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: