Աշոտ Արսենյանի ընկերությունը` ծիծաղելի վիճակում. գործերը լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է: Պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ -ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ:

Ամենայն հավանականությամբ Ջերմուկի Արսենյանի ընկերությունը «Քաֆեվի» ՍՊԸ-ին վաճառել է իր արտադրանքը, բայց գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ: Համաձայնեք՝ ծիծաղելի է, որ «Ջերմուկ գրուպ» ընկերության նման մեծ գործարանն անգամ այդ գումարն է դատարանով փորձում վերադարձնել:




Լրահոս