Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում ԿԲ հիմնական գործառույթների իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։