Քաղաքականությունում նա առաջին դեմք չի դառնա… ռուսական լրատվամիջոցի արձագանքը Արմեն Սարգսյանի թեկնածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Komersant-ն անդրադարձել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին առաջադրելու Սերժ Սարգսյանի որոշմանը: Լրատվամիջոցը նկատել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, ապա Սարգսյանը պարտվելու հավանականություն գրեթե չկա:

«Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է, ունի լայն կապերով դեսպանի համբավ: Սակայն ամեն դեպքում քաղաքականությունում նա առաջին դեմք չի դառնա, քանի որ լիազորությունները կլինեն վարչապետի ձեռքում, ում անունը դեռ հայտնի չէ», – նկատում է լրատվամիջոցը:

Խոսելով Արմեն Սարգսյանի անցած ուղու մասին` լրատվամիջոցը նշում է, որ վերջինս այդ պաշտոնում նշանակվել է երեք անգամ` 1992-1995, ապա 1998-2000 և 2013 թվականից մինչ օրս: «Կարճ ժամանակ` 1997 թվականին նա եղել է Հայաստանի վարչապետը: Բացի քաղաքականությունից, նա զբաղվել է նաև գիտությամբ, դասավանդել է Քեմբրիջի համալսարանում»,- նկատում է լրատվամիջոցը:

Ապա մեջբերված է փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքերն Արմեն Սարգսյանի մասին: «Հնարավոր է, որ ներկայիս նախագահը, ընդունելով այս կադրային ոոշումը, հաշվարկել է, որ Արմեն Սարգսյանը շատ հուսալի է իշխանության համար: Նա լավ կապեր ունի Մեծ Բրիտանիայում և հնարավոր է, որ սա իշխանությունների համար այլընտրանք է, քանի որ վարչապետն էլ կապված է ՌԴ-ի հետ»:

Ապա լրատվամիջոցը հիշեցնում է, որ ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին կապում են ՌԴ-ի հետ, քանի որ նա «Գազպրոմ»-ում պաշտոն է զբաղեցնում: Ապա  լրատվամիջոցը մեջբերում է նաև քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքերը: «Սերժ Սարգսյանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ նա այն քիչ գործիչներից է, որն ունակ է ազդելու որոշումների վրա նաև արտասահմանում` հաշվի առնելով նրա կապերը»,- ասել է փորձագետը:




Լրահոս