ՖՈՏՈ. Ում և ինչու կարող է վնասակար լինել օդորակիչը. անհերքելի փաստեր

Օդորակիչների ի հայտ գալը շատ է թեթևացրել մեր կյանքը: Այն նույնիսկ մտել է մեր կյանքի անփոխարինելի իրերի շարքը. չէ որ շոգ օրերին նրա հետ հեշտ է ապրել: Սակայն, եթե մտածում եք, որ օդորակիչները լիովին անվնաս են, ապա չարաչար սխալվում եք:

«Так Просто!»-ն կպատմի, թե ինչով է վնասակար օդորակիչը:

  • Ջրազրկում

Սա հստակ փաստ է. ջրազատումն ավելի շատ է, եթե մարդը գտնվում է այնպիսի սենյակում, որտեղ օդորակիչ կա: Օրգանիզմը սկսում է ջուր կորցնել, չէ որ ջերմաստիճանը բավական ցածր է և ջուր խմել չես ցանկանում: Եթե ամեն օր այդպիսի սենյակում եք գտնվում, ապա հեղուկի օգտագործմանն ուշադիր եղեք:

  • Գլխացավեր

Օդորակիչի օդի ևս մեկ անցանկալի հետևանք: Գլխացավերի և միգրենի հետևանքը կրկին օրգանիզմի ջրազրկումն է:

  • Շնչառության հետ կապված խնդիրներ

Գրասենյակային աշխատողները շատ են բողոքում հետևյալ նախանշաններից` կոկորդի և քթի չորացում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց 28 տոկոսը, ովքեր աշխատում են օդորակիչով աշխատասենյակում, տառապում են այսպիսի նախանշաններից:

  • Քնկոտություն

Օդորակիչի հիմնական ֆունկցիան պետք է լինի սառեցնելն ու թարմացնելը: Սակայն էֆեկտը կարող է հակառակ լինել: Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր աշխատում են օդորակիչով սենյակում, հաճախ են քնկոտ լինում:

  • Մաշկի չորություն

Օդորակիչն իրոք վնասակար է մաշկի համար: Այն կարող է մաշկի չորություն առաջացնել: Պետք է հետևել մաշկի որակին և օգտագործել համապատասխան միջոցներ:

  • Ասթմա և ալերգիա

Օդորակիչը դժվար թե այս հիվանդությունների առաջացման պատճառ դառնա, սակայն վատթարացնել իրավիճակը կամ նպաստել դրան, կարող է:

  • Աչքերի չորություն

Բացի դրանից, կարող է առաջանալ աչքերի կարմություն և տեսողության վատթարացում: