Ինքնախեղման փորձ. նորակոչիկը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում. tert.am

Հունվարի 18-ին ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ: Վերջինիս հատկացվում է բուժօգնություն: Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հաստատելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արթուր Մինասյանի գրառման տեղեկատվությունը, որ նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է:

«Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, (նետվե՞լը), նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ կատարվածը զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ–ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել, տեղեկություն տրամադրել»,– գրել էր Արթուր Մինասյանը:

Մանրամասները` այստեղ: