ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանի` երկար ժամանակ Հայաստանում չլինելը լա՞վ է, թե՞ վատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ հետաքրքիր թեկնածու է առաջադրվել իր մարդկային, մասնագիտական որակների առումով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությանը:

«Չգիտեմ` առավելություն է, թե թերություն իր՝ երկար ժամանակ Հայաստանում չլինելը: Չեմ կարծում, որ կուսակցական լինելը ինչ-որ կերպ կխանգարի նախագահ լինելուն»,- նկատեց նա:

Նրա խոսքով, Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նկատվում: «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խնդիրները: Ոչ պաշտոնական հանդիպում եղել է ՀՅԴ-ի հետ, սակայն եզրակացություն կհայտնենք հանդիպումից հետո»,- հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս